Զախարովա. ԱՄՆ ընտրական համակարգը քայքայված է
https://parstoday.ir/hy/news/world-i130757-Զախարովա._ԱՄՆ_ընտրական_համակարգը_քայքայված_է
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած ապստամբությունը և սոցիալական պառակտումը ԱՄՆ-ի ներքին հարցերն են, հավելելով. որ ԱՄՆ-ի ընտրական համակարգը քայքայված է և չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2021 13:32 Asia/Tehran
  • Զախարովա. ԱՄՆ ընտրական համակարգը քայքայված է

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը նշել է, որ Վաշինգտոնում տեղի ունեցած ապստամբությունը և սոցիալական պառակտումը ԱՄՆ-ի ներքին հարցերն են, հավելելով. որ ԱՄՆ-ի ընտրական համակարգը քայքայված է և չի համապատասխանում ժողովրդավարական չափանիշներին:

Մարիա Զախարովան հայտարարել է, որ Մոսկվայի պաշտոնյաները Վաշինգտոնում հունվարի 6-ին տեղի ունեցած իրադարձությունները համարում են Միացյալ Նահանգների ներքին հարցը և մաղթում, որ ամերիկացի ժողովուրդը խաղաղությամբ և արժանապատվորեն անցկացնի իր երկրի պատմության տխուր պահերը:

Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է .«ԱՄՆ-ն այլևս չի կարողանա աշխարհին ասել, որ  ժողովրդավարության մոդել է»:

Չորեքշաբթի երեկոյան, երբ ընթանում էր Ջո Բայդենի հաղթանակը հաստատելու  Կոնգրեսի ու Սենատի համատեղ նիստը, Կապիտոլիումի դիմաց հավաքված Թրամփի մի շարք կողմնակիցներ ներխուժեցին Կոնգրեսի շենք:

Չնայած Միացյալ Նահանգներում տիրող քաոսին, Կոնգրեսը հաստատեց Ջո  Բայդենի հաղթանակը 2020 թվականի նոյեմբերի 3-ին կայացած ԱՄՆ ընտրություններում: