Թրամփը պատասխանատվության կենթարկվի իր կողմնակիցների կողմից Կոնգրեսի շենքի վրա հարձակման համար
https://parstoday.ir/hy/news/world-i130761-Թրամփը_պատասխանատվության_կենթարկվի_իր_կողմնակիցների_կողմից_Կոնգրեսի_շենքի_վրա_հարձակման_համար
ԱՄՆ գլխավոր դատախազը հայտարարել է, որ նախագահը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության՝ իր կողմնակիցների կողմից Կոնգրեսի շենքի վրա հարձակման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2021 13:53 Asia/Tehran
  • Թրամփը  պատասխանատվության կենթարկվի իր կողմնակիցների կողմից Կոնգրեսի շենքի վրա հարձակման համար

ԱՄՆ գլխավոր դատախազը հայտարարել է, որ նախագահը կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության՝ իր կողմնակիցների կողմից Կոնգրեսի շենքի վրա հարձակման համար:

Գլխավոր դատախազ Մայքլ Շերվինը հայտարարել է, որ նախագահ Դոնալդ Թրամփին կարող է առաջադրվել  մեղադրանք՝ Վաշինգտոնում տեղի ունեցած վերջին ցույցերում բռնություն հրահրելու և Կապիտոլիումի վրա իր կողմնակիցների հարձակման պատճառով:

«Յուրաքանչյուր ոք, ով դեր է ունեցել Կոնգրեսի շենքի վրա հարձակման մեջ, կմեղադրվի դաշնային դատարանի կողմից», - ասել է Շերվինը:

Թրամփին մեղադրում են Կոնգրեսի շենքի վրա հարձակվող ցուցարարներին դրդելու մեջ:

Չորեքշաբթի երեկոյան, երբ անցկացվում էր ԱՄՆ Կոնգրեսի համատեղ նիստը՝ նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակը հայտարարելու նպատակով, շենքի դիմաց հավաքված Թրամփի մի շարք կողմնակիցներ ներխուժեցին Կոնգրեսի շենք:

Հարձակման արդյունքում զոհվել է հինգ մարդ, վիրավորվել է ինը ոստիկան:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio