ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակման գործով, մեղադրանք է առաջադրվել 15 անձի
https://parstoday.ir/hy/news/world-i130777-ԱՄՆ_Կոնգրեսի_վրա_հարձակման_գործով_մեղադրանք_է_առաջադրվել_15_անձի
ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Կոնգրեսի շենքի վրա հարձակմանը մասնակցած 15 անձանց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 09, 2021 06:17 Asia/Tehran

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մեղադրանք է առաջադրել Կոնգրեսի շենքի վրա հարձակմանը մասնակցած 15 անձանց:

ԱՄՆ արդարադատության նախարարությունը հայտարարություն է տարածել, որ Կապիտոլիումի տարածքում բռնությունների գործադրման համար,  մեղադրանք է առաջադրևվել 15 մարդու, որոնցից մեկը մեղադրվում է ռումբ կրելու մեջ:

Հաղորդման համաձայն, ևս երկու անձ մեղադրվում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի գրասենյակի վրա հարձակման փորձ կատարելու մեջ:

Հունվարի 6-ին, նախագահի պաշտոնում Նախագահ Ջո Բայդենի հաղթանակը հաստատելու նպատակով Կոնգրեսի ու Սենատի համատեղ նիստի օրը, շենքի դիմաց հավաքված Դոնալդ Թրամփի մի շարք կողմնակիցները ներխուժել էին Կապիտոլիում, ինչի հետևանքով զոհվել էր 4 և վիրավորվել տասնյակ անձինք: