Թուրքական ուժերն Իրաքյան Քրդստանում նոր ռազմաբազա են կառուցում
Թուրքական ուժերն Իրաքյան Քրդստանում Դուհոք նահանգից ոչ հեռու նոր ռազմաբազա են կառուցում, հաղորդում է Mehr-ը՝ հղում անելով Իրաքի անվտանգության ծառայությունների աղբյուրին:
Աղբյուրը հայտնել է, որ բազայի նպատակը շրջանում թուրքական ազդեցությունն ուժեղացնելն է:
Նրա խոսքով՝ նոր բազան տեղակայված է ճանապարհին, որը կապում է այլ բազաներ Դուհոքում եւ Թուրքիայի հետ սահմանի երկայնքով, որտեղ տեղակայված են հարյուրավոր զինծառայողներ եւ ռազմատեխնիկա:
Թուրքական ուժերը մի քանի բազա ունեն Իրաքյան Քրդստանում, հատկապես Դահուքում, եւ ժամանակ առ ժամանակ օպերացիաներ են իրականացնում, որոնց արդյունքում ամեն օր զոհվում կամ վիրավորում են ստանում խաղաղ բնակիչներ:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio