Հունվար 11, 2021 10:07 Asia/Tehran
  • Ժապարովը հաղթել է Ղրղըզստանի նախագահական ընտրություններում

«Ռուսաստանը Ղրղըզստանի ռազմավարական գործընկերն է», - իր առաջին ելույթում հայտարարել է Սադիր Ժապարովը, ով կիրակի օրը կայացած նախագահական ընտրություններում հավաքել է ձայների 80 տոկոսը:

«Ինձ ժամանակ է պետք՝ ճգնաժամերը լուծելու համար», - հայտարարել է Ժապարովը՝ նշելով, որ ինքը  իշխանության է եկել  դժվարությունների և ճգնաժամի պայմաններում:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարել է, որ ընտրողների ավելի քան 80 տոկոսը կողմ է քվեարկել Սահմանադրական փոփոխություններին, որը նախագահին ավելի մեծ լիազորություններ է տալիս խորհրդարանի լիազորությունների կրճատման դիմացԼ

Անցյալ հոկտեմբերին տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո, Ղրղըզստանի նախագահ Սեդիր Ժապարովն ազատվել է բանտից և նշանակվել վարչապետ:

Պիտակ