LG-ն թափանցիկ հեռուստացույց է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/world-i130931-lg_ն_թափանցիկ_հեռուստացույց_է_ներկայացրել
LG-ն ներկայացրել է 55 դյույմանոց թափանցիկ OLED հեռուստացույցը: Շնորհանդեսը տեղի է ունեցել CES 2021 ցուցահանդեսի շրջանակներում, գրում է «Լենտա»-ն` վկայակոչելով The Verge-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 12, 2021 07:42 Asia/Tehran
  • LG-ն թափանցիկ հեռուստացույց է ներկայացրել

LG-ն ներկայացրել է 55 դյույմանոց թափանցիկ OLED հեռուստացույցը: Շնորհանդեսը տեղի է ունեցել CES 2021 ցուցահանդեսի շրջանակներում, գրում է «Լենտա»-ն` վկայակոչելով The Verge-ն:

 OLED Smart Bed-ի նախատիպը կարող է դրվել մահճակալի ոտնակողմում, երբ չի օգտագործվում: Ընկերությունը նաեւ օգտագործման մի քանի սցենար է ցույց տվել, երբ հեռուստացույցը մասամբ է դուրս հանվում. այդ դեպքում այն տարբեր օգտակար տեղեկատվություն է ներկայացնում, օրինակ` ժամը եւ եղանակը: Նույն շրջանակի մեջ նաեւ բարձրախոսներ են ներկառուցված:

Թափանցիկ էկրանի հիմքով LG DIsplay-ը լուծումներ է ներկայացրել մետրոյի եւ այլ հանրային տարածքների համար. «Այս տեխնոլոգիան մաքսիմիզացնում է OLED-ի առավելությունները եւ կարող է օգտագործվել տարբեր վայրերում, այդ թվում` խանութներում, առեւտրի կենտրոններում, ճարտարապետական ​​վայրերում, ինչպես նաեւ` հասարակական տրանսպորտում, մետրոյի վագոններում եւ ինքնաթիռներում»:

2020 թվականի օգոստոսին Xiaomi-ն հայտարարել էր 55 դյույմանոց թափանցիկ հեռուստացույցի թողարկման մասին: Հեռուստացույցը 120 հերց թարմացման արագություն, 10 բիթ գույնի խորություն ունի եւ ընդգրկում է DCI-P3 գունային տարածքի 93 տոկոսը: Սարքի տերերը պատմել են, որ չնայած հեռուստացույցի գինը յոթ հազար դոլար է, այն ընդամենը FullHD լուծաչափ ունի:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio