Թուրքական դրոնները զրկվեցին եւս մի մատակարարից
https://parstoday.ir/hy/news/world-i131002-Թուրքական_դրոնները_զրկվեցին_եւս_մի_մատակարարից
Բրիտանական «Andair» ընկերությունը հունվարի 11-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ 2020 թ. նոյեմբերի 11-ին իրեն էր դիմել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը եւ խնդրել դադարեցնել մատակարարումները թուրքական «Baykar Makina» ընկերությանը, քանի որ վերջինս «Andair»-ի արտադրանքն օգտագործում է մարտական ԱԹՍ-ների վրա: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2021 14:10 Asia/Tehran
  • Թուրքական դրոնները զրկվեցին եւս մի մատակարարից

Բրիտանական «Andair» ընկերությունը հունվարի 11-ին հաղորդագրություն է տարածել՝ հայտարարելով, որ 2020 թ. նոյեմբերի 11-ին իրեն էր դիմել Միացյալ Թագավորությունում ՀՀ դեսպանությունը եւ խնդրել դադարեցնել մատակարարումները թուրքական «Baykar Makina» ընկերությանը, քանի որ վերջինս «Andair»-ի արտադրանքն օգտագործում է մարտական ԱԹՍ-ների վրա: 

Հետաքննություն անցկացնելուց հետո «Andair»-ը պարզել է, որ ներկայացվածը համապատասխանում է իրականությանը, ինչից հետո անմիջապես դադարեցրել է առաքումներն ու «Baykar Makina»-ից ստացված բոլոր պատվերների իրականացումը: 

hetq.am