Թուրքիայի պատասխանը մոսկովյան եռակողմ հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/world-i131003-Թուրքիայի_պատասխանը_մոսկովյան_եռակողմ_հանդիպմանը
Իսլամաբադում հունվարի 13-ին հանդիպում են Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Պակասում է միայն Իսրայելը՝ Արցախի դեմ պատերազմ սանձազերծած քառյակի կամ գրոհային քառյակի ամբողջացման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2021 14:16 Asia/Tehran
  • Թուրքիայի պատասխանը մոսկովյան եռակողմ հանդիպմանը

Իսլամաբադում հունվարի 13-ին հանդիպում են Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Պակասում է միայն Իսրայելը՝ Արցախի դեմ պատերազմ սանձազերծած քառյակի կամ գրոհային քառյակի ամբողջացման համար:

Իսլամաբադում հանդիպման մասին տեղեկությունը հայտնի դարձավ հունվարի 11-ին, երբ Մոսկվայում հանդիպման էին պատրաստվում Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը:

Կասկած չկա, որ Իսլամաբադում հանդիպումը Մոսկվայի կովկասյան ջանքի թուրքական պատասխանն է, ընդ որում՝ ոչ լոկ հանդիպման տեսքով, այլ ընդհանրապես ռազմավարական մտադրությունների: Հատկանշական է, որ Իսլամաբադում եռյակի հանդիպումից առաջ Թուրքիա էր այցելել Պակիստանի ցամաքային զորքերի հրամանատարը: Ընդ որում, միջազգային մամուլում եղան տեղեկություններ, որ Անկարան և Իսլամաբադը քննարկում են Թուրքիային Պակիստանի միջուկային սպառազինության տեխնոլոգիայի փոխանցման հետ կապված հարցեր:

Անկասկած է անշուշտ, որ թուրքական եռյակ նախաձեռնությունը ուղղված է ոչ միայն Մոսկվայի ռազմավարության դեմ, այլ նաև առանցքային առումով՝ Իրանի: Թուրքիան փորձում է ուժեղացնել իր դիրքը Կովկասում թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ: Էրդողանի հաշվարկը այն է, որ այդ ռազմավարությունը պահանջարկ ունի Հյուսիսատլանտյան անվտանգության բևեռում՝ ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի այլ գործընկերների մոտ, որքան էլ նրանք էական հակասություններ ունեն Թուրքիայի հետ: Հայաստանի համար այդ ամենը նոր մարտահրավեր չէ: Արցախի դեմ պատերազմը գործնականում այդ մարտահրավերի դրսևորումներից մեկն էր:

Մարտահրավերն այժմ թևակոխում է նոր փուլ, որտեղ կա թե՛ միջուկային Իրանի ու Թուրքիայի խնդիր, թե՛ Իրանի ու Ռուսաստանի ռազմավարական ճնշման հարց, որը շոշափում է Հայաստանի համար կենսական հարցեր: Այդ ամենով հանդերձ էլ պատերազմը էապես խորացրել է Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից՝ ավելի բարդացնելով Իրանի և Ռուսաստանի դեմ ծավալվող ռազմավարությունների հարցում Հայաստանի դիվանագիտական-քաղաքական մանևրի խնդիրները:

Այդ իրավիճակում ռեգիոնալ լարվածության թուլացումը Հայաստանի համար դառնում է առնվազն կենսական ժամանակ շահելու կարևոր հարց:

1in.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio