Դեպի Սպիտակ տուն տանող փողոցներում տեղադրվել են երկաթե պատեր
https://parstoday.ir/hy/news/world-i131020-Դեպի_Սպիտակ_տուն_տանող_փողոցներում_տեղադրվել_են_երկաթե_պատեր
Հունվարի վեցին Կոնգրեսի շենք Թրամփի կողմնակիցների ներխուժելուց հետո, Սպիտակ տան և Կապիտոլիումի անվտանգությունն ապահովելու նպատռակով, ոստիկանությունը դեպի Սպիտակ տուն տանող ճանապարհներին մետաղական պատեր է տեղադրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2021 06:12 Asia/Tehran

Հունվարի վեցին Կոնգրեսի շենք Թրամփի կողմնակիցների ներխուժելուց հետո, Սպիտակ տան և Կապիտոլիումի անվտանգությունն ապահովելու նպատռակով, ոստիկանությունը դեպի Սպիտակ տուն տանող ճանապարհներին մետաղական պատեր է տեղադրել:

Ոստիկանությունը Վաշինգտոնում գտնվող կառավարական շենքերի, հյուրանոցների և խանութների պաշտպանության միջոցառումների շրջանակներում, և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների  հերթական հարձակման վախից ելնելով, նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության նախօրեին երկաթե պատեր է շարել փողոցներում:

Հաղորդման համաձայն ՝ փակվել են դեպի Սպիտակ տուն և Կոնգրեսի շենք տանող որոշ փողոցներ:

Հունվարի 6-ին, նախագահական ընտրություններում Բայդենի հաղթանակը հաստատելու նպատակով ընթացող Կոնգրեսի ու Սենատի համատեղ նիստի ժամանակ, Թրամփի մի խումբ կողմնակիցներ ներխուժեցին Կապիտոլիումի շենք:

Հարձակման արդյունքում սպանվեց վեց մարդ, վիրավորվեց Վաշինգտոնի ոստիկանության 10 աշխատակից: