Թուրքիայի պաշտպանության նախարարը գնահատել է C-400-ից հրաժարվելու հնարավորությունը
https://parstoday.ir/hy/news/world-i131044-Թուրքիայի_պաշտպանության_նախարարը_գնահատել_է_c_400_ից_հրաժարվելու_հնարավորությունը
Անկարան շարունակում Է Մոսկվայի հետ բանակցությունները C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի երկրորդ գնդի մատակարարման շուրջ, որոնցից հրաժարումը Թուրքիայի համար խնդրահարույց Է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 14, 2021 13:40 Asia/Tehran
  • Թուրքիայի պաշտպանության նախարարը գնահատել է C-400-ից հրաժարվելու հնարավորությունը

Անկարան շարունակում Է Մոսկվայի հետ բանակցությունները C-400 հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգերի երկրորդ գնդի մատակարարման շուրջ, որոնցից հրաժարումը Թուրքիայի համար խնդրահարույց Է:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է հանրապետության պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:

«C-400 համակարգերի փորձարկումները, որոնք մենք ձեռք ենք բերել ՌԴ-ից, շարունակվում են, մենք ջանում ենք աշխատանքն անցկացնել պլանավորված ձեւաչափով: Դրանց երկրորդ գնդի ձեռքբերման շուրջ բանակցությունները շարունակվում են… Սպասում ենք ԱՄՆ-ի կողմից իրադրության ըմբռնում: Պատժամիջոցների լեզուն, որը չի համապատասխանում դաշնակցային հարաբերություններին, անընդունելի Է: Ետ վերադառնալ այն կետից, որին մենք մոտեցել ենք, շատ պրոբլեմային իրադրություն Է»,-Աքարի խոսքը մեջբերում Է Yeni Safak թերթը:

Եթե ԱՄՆ-ը ցանկանում Է խնդրի լուծում, ապա այն պետք Է գտնել տեխնիկական մակարդակով բանակցությունների ճանապարհով, հավելել Է նախարարը: C-400 հակաօդային պաշտպանության ռուսաստանյան նորագույն համակարգերի մատակարարումները, որոնք ճգնաժամ են առաջացրել Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններում, սկսվել են 2019 թվականի հուլիսի կեսերին: Վաշինգտոնը պահանջել Է հրաժարվել գործարքից, փոխարենը ձեռք բերել ամերիկյան Patriot համակարգերը՝ սպառնալով ուշացնել կամ ընդհանրապես չեղարկել F-35 նորագույն կործանիչների վաճառքը Թուրքիային, ինչպես նաեւ պատժամիջոցներ սահմանել CAATSA-ին («Պատժիամիջոցներով Ամերիկայի հակառակորդներին հակազդելու մասին» օրենքին) համապատասխան:

Անկարան հրաժարվել Է զիջումների գնալ եւ շարունակել Է բանակցությունները C-400-ի լրացուցիչ խմբաքանակի շուրջ: ՌԴ ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով՝ ռուսաստանյան C-400 ՀՕՊ համակարգերի նման կապակցությամբ Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները եւս մեկ անգամ ցույց են տալիս Վաշինգտոնի անկարողությունը ազնիվ մրցակցության հարցում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio