Բայդենի երդմնակալության արարողության փորձը հետաձգվել է ՝ անվտանգության նկատառումներից ելնելով
https://parstoday.ir/hy/news/world-i131081-Բայդենի_երդմնակալության_արարողության_փորձը_հետաձգվել_է_անվտանգության_նկատառումներից_ելնելով
Միացյալ Նահանգների իրազեկ աղբյուրները նշում են, որ անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով, նորընտիր նախագահի երդմնակալության արարողության փորձը հետաձգվել է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2021 08:41 Asia/Tehran
  • Բայդենի երդմնակալության արարողության փորձը հետաձգվել է ՝ անվտանգության նկատառումներից ելնելով

Միացյալ Նահանգների իրազեկ աղբյուրները նշում են, որ անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով, նորընտիր նախագահի երդմնակալության արարողության փորձը հետաձգվել է:

Paltico- ն հղումա նելով  իրազեկ երկու աղբյուրների, հաղորդել է, որ կիրակի օրը նշանակված ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալության փորձը հետաձգվել է ՝ անվտանգության նկատառումներից ելնելով, և նախատեսվում է, որ այն  տեղի կունենա երկուշաբթի օրը, եթե  անվտանգության խնդիրներ չառաջանան: 

ԱՄՆ պաշտոնյաները նախազգուշացրել են, որ բոլոր 50 նահանգներում  գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցները նախատեսում են բողոքի զինված ցույցեր անցկացնել, ինչը մտահոգություններ է առաջացրել երդմնակալության օրը աննախադեպ բռնությունների հավանականության վերաբերյալ: ԱՄՆ ազգային գվարդիայի հրամանատարը  հայտարարել է, որ մոտ 21,000 անվտանգության ուժեր կտեղակայվեն Վաշինգտոնում ՝ նոր նախագահի երդմնակալության արարողության անվտանգությունն ապահովելու համար: