Իրաքի պառլամնետի պատգամավորները կարևորում են ԱՄՆ-ի ուժերի արտաքսման ահնրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/world-i131122-Իրաքի_պառլամնետի_պատգամավորները_կարևորում_են_ԱՄՆ_ի_ուժերի_արտաքսման_ահնրաժեշտությունը
Իրաքի պառլամենտի մի խումբ պատգամավորներ հերթական անգամ կարևորել են այդ երկրի պառլամենտի կողմից վավերացված Իրաքից ամերիկացի զորայինների արտաքսման մասին նախագծի գործադրման անհրաժեշտությունը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 16, 2021 11:56 Asia/Tehran
  • Իրաքի պառլամնետի պատգամավորները կարևորում են ԱՄՆ-ի ուժերի արտաքսման ահնրաժեշտությունը

Իրաքի պառլամենտի մի խումբ պատգամավորներ հերթական անգամ կարևորել են այդ երկրի պառլամենտի կողմից վավերացված Իրաքից ամերիկացի զորայինների արտաքսման մասին նախագծի գործադրման անհրաժեշտությունը:

Իրաքի պառլամենտում «Ալ-Ֆաթհ» կոալիցիայի ներկայացուցիչ «Ֆազել Ջաբերն» ասել է.«Իրաքի կառավարությունը պետք է գործադրի պառլամենտի որոշումը և ստանձնի այս երկրից ամերիկացի զորայիններին արտաքսելու պարտավորությունը»:

Պառլամենտի այլ պատգամավորներ ևս նախազգուշացրել են Իրաքում ԱՄՆ-ի հսկողության շարունակման կապակցությամբ և հայտարարել են, որ ԱՄՆ-ի զորայինների արտաքսումը այս երկրի ժողովրդի, պատասխանատուների ու պառլամենտի ցանկությունն ու պահանջն է:

Մի տարի առաջ Իրաքի պառլամենտը վավերացրել էր օրենք, որի համաձայն կարևորել էր այս երկրից արտերկրյա բոլոր ուժերի արտաքսման անհրաժեշտությունը: 

Իրաքի պատասխանատուներն ու ժողովուրդը հանդես են եկել պառլամենտի օրենքի հիմուքներով ամերիկացի զորայինների արտաքսման կոչով: