Ադրբեջանի Հանրապետության բանակի զինծառայողները մուտք են գործել Թուրքիա
https://parstoday.ir/hy/news/world-i131182-Ադրբեջանի_Հանրապետության_բանակի_զինծառայողները_մուտք_են_գործել_Թուրքիա
Ադրբեջանի բանակի մի խումբ զինծառայողներ ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու թուրքական բանակի հետ համատեղ զորավարժությանը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հունվար 18, 2021 06:52 Asia/Tehran
  • Ադրբեջանի Հանրապետության բանակի զինծառայողները մուտք են գործել Թուրքիա

Ադրբեջանի բանակի մի խումբ զինծառայողներ ժամանել են Թուրքիա՝ մասնակցելու թուրքական բանակի հետ համատեղ զորավարժությանը:

Թուրքիայի պետական ​​ռադիո հեռուստատեսության պաշտոնական կայքում (TRT) կիրակի օրը հրապարակել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են Ադրբեջանի բանակի 19 զինծառայողներ մուտք գործում Թուրքիա:

Զորավարժությունը նախատեսվում է իրականացնել փետրվարի 1-ից 12-ը՝ Թուրքիայի Կարս նահանգում, Ադրբեջանի բանակի զինծառայողների ներկայությամբ:

Զորավարժության նպատակներն են՝ համագործակցությունը և համակարգումը համատեղ գործողությունների իրականացման պահին, Թուրքիայի ռազմական արդյունաբերության զենքի և սարքավորումների կարողությունների փորձարկումը, ինչպես նաև դժվար պայմաններում զինված ուժերի մարտական ​​և նյութատեխնիկական կարողությունների կատարելագործումը:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio