Ամերիկացիները վախենում են իրենց երկրի փլուզումից
https://parstoday.ir/hy/news/world-i131208-Ամերիկացիները_վախենում_են_իրենց_երկրի_փլուզումից
Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 80 տոկոսը՝ հանրապետականներից մինչև դեմոկրատներ, անհանգստացած են իրենց երկրի փլուզման կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2021 14:06 Asia/Tehran
  • Ամերիկացիները վախենում են իրենց երկրի փլուզումից

Վերջերս անցկացված սոցհարցման արդյունքների համաձայն, ամերիկացիների 80 տոկոսը՝ հանրապետականներից մինչև դեմոկրատներ, անհանգստացած են իրենց երկրի փլուզման կապակցությամբ:

Axios-Ipsos-ի սոցհարցման արդյունքների համաձայն, հանրապետականների 83 տոկոսը, դեմոկրատների 78 տոկոսը և ընդհանուր հաշվով ամերիկացիների 79 տոկոսը (հինգ հոգուց չորսը) կարծում են, որ երկիրը փլուզվում է:

Վերջին 4 տարվա ընթացքում Դոնալդ Թրամփի գործողությունները, ներառյալ այս երկրի դուրս գալը բազմաթիվ միջազգային պայմանագրերից և համաձայնագրերից, կորոնավիրուսի ճգնաժամի և այլ հարցերում վատ կառավարումը ծանր հարված հասցրին ԱՄՆ-ին: Հունվարի 6-ին, Թրամփն իր կողմնակիցներին դրդել էր հարձակվել Կոնգրեսի շենքի վրա: Եվ այս վերջին հարվածը միջազգային հանրության մոտ ընդմիշտ կասկածի տակ է դրել ԱՄՆ-ի ժողովրդավարությունն ու ընտրական օրենքները