ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում հանրահավաք է անցկացրել ամենավտանգավոր զինված ծայրահեղական խմբավորումը
https://parstoday.ir/hy/news/world-i131211-ԱՄՆ_ի_Օրեգոն_նահանգում_հանրահավաք_է_անցկացրել_ամենավտանգավոր_զինված_ծայրահեղական_խմբավորումը
Ջո Բայդենի երդմնակալության օրվան ընդառաջ, ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում հանրահավաք է անցկացրել ամենավտանգավոր զինված ծայրահեղական խմբավորումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2021 14:28 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում հանրահավաք է անցկացրել ամենավտանգավոր զինված ծայրահեղական խմբավորումը

Ջո Բայդենի երդմնակալության օրվան ընդառաջ, ԱՄՆ-ի Օրեգոն նահանգում հանրահավաք է անցկացրել ամենավտանգավոր զինված ծայրահեղական խմբավորումը:

Բուգալո ծայրահեղական խմբավորման անդամները Օրեգոն նահանգում անցկացված ցույցի անդամները կրել են պաստառներ, որոնց վրա գրված են եղել Բայդենի դեմ ուղղված գրություններ էր:

Boogaloo շարժումը, որը հայտնի է որպես Boogaloo boys  կամ Bogi Bogo, ծայրահեղ աջ զինյալ շարժում է:

Ծայրահեղական այս խմբավորումը պնդում է, որ պատրաստվում է ԱՄՆ-ի երկրորդ քաղաքացիական պատերազմին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մի խումբ զինված ցուցարարներ հավաքվել են Միչիգանի Կոնգրեսի շենքի մոտ:

Կիրակի առավոտյան Թրամփի կողմնակից ցուցարարների մի խումբ նույնպես հավաքվել էր Յուտա նահանգի օրենսդիր մարմնի շենքի դիմաց: Նրանք զինված էին:

Չորեքշաբթի օրը Բայդենի երդմնակալության արարողությանն ընդառաջ Վաշինգտոնում ուժեղացված են անվտանգության միջոցառումները: Այնուամենայնիվ, անվտանգության պաշտոնյաները դեռ մտահոգված են Թրամփի կողմնակիցների ՝ Կոնգրեսի վրա հարձակման նման իրադարձությունների կապակցությամբ: