Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից անցել է 14 տարի
https://parstoday.ir/hy/news/world-i131266-Պոլսահայ_լրագրող_Հրանտ_Դինքի_սպանությունից_անցել_է_14_տարի
2007 թվականի այսօրը սպանվեց լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորական Հրանտ Դինքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2021 13:46 Asia/Tehran
  • Պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանությունից անցել է 14 տարի

2007 թվականի այսօրը սպանվեց լրագրող, Թուրքիայում հայերեն և թուրքերեն լեզուներով տպագրվող միակ ամսաթերթի՝ «Ակոսի» գլխավոր խմբագիրը, Թուրքիայի մտավորական Հրանտ Դինքը:

Նա հայտնի էր իր անվախ ելույթներով, քաղաքական ամենախճճված խնդիրները մեկնաբանող համարձակ հոդվածներով։

Դինքը սպանվեց 2007 թվականի հունվարի 19-ին, Շիշլիում գտնվող «Ակոսի» խմբագրատան առաջ, թիկունքից գլխին արձակված երեք հրազենային կրակոցներից։ Մարդասպանը հեռանալիս գոչել էր «գյավուր», ինչը ենթադրելու հիմք է տալիս, որ սպանությունը կատարվել է ազգային հողի վրա։ 

Դինքի սպանությունը բողոքի մեծ ալիք առաջացրեց Թուրքիայում և արտերկրում։ «Ես հայ եմ, ես Հրանտ Դինք եմ» կարգախոսով հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց՝ ի պաշտպանություն Դինքի:

araratnews.am