ԱՄՆ պետական պաշտոնյաները վախենում են Թրամփի բացահայտումներից
ԱՄՆ-ի պաշտոնյաներին մտահոգում է իրենց վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի բացահայտումների հավանականությունը:
Իշխանությունից հեռանալուց հետո գաղտնի ինֆորմացիա բացահայտելու Թրամփի հավանական քայլը պաշտոնյաների մոտ մտահոգությունէ առաջացրել: Հարկ է նշել, որ Թրամփը պատրաստվում է Բայդենի երդմնակալության արարողությանը զուգահեռ, Ֆլորիդա նահանգի Մարա-Լագո քաղաքում գտնվող իր առանձնատանը իրականացնել իր հրաժեշտի արարողությունը:
Հատկանշական է, որ անցած շաբաթ, ամերիկյան լրատվամիջոցները, այդ թվում՝ CNN-ը, հաղորդեցին, որ Պենտագոնը մերժել է գործող նախագահի հրաժեշտի ռազմական արարողությունն անցկացնելու Թրամփի վարչակազմի դիմումը:
Արարողությունը անց է կացվում Ռոնալդ Ռեյգանի նախագահության ժամանակաշրջանից
2020 թվականի հունվարի 20-ին տեղի կունենա ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Ջո Բանդենի երդմնակալության արարողությունը: