Թրամփի զինված կողմնակցիները անկարգություններ են իրականացնում տարբեր քաղաքներում
Չնայած Ջո Բայդենի երդմնակալության արարողությանն ընդառաջ անվտանգության միջոցաոումների խստացմանը, Թրամփի զինված կողմնակիցները տարբեր քաղաքներում անկարգություններ են իրականացնում:
Russia Today լրատվական գործակալությանը կապված Raptoli գործակալությունը հաղորդել է, որ ցուցարարները հավաքվել են Օհայո նահանգի Կոլումբուս քաղաքի, Միչիգան նահանգի կենտրոն Լանսինգ քաղաքի և Տեխասի կենտրոն Օսթինի Կոնգրեսի շենքերի դիմաց:
Վերոնշյալ տարածքներում հավանական բռնությունները կանխելու նպատակով, տեղակայվել են մեծ թվով ոստիկանական ուժեր և խստացվել են կառավարական շինություններիր անվտանգության ապահովմանն ուղղված միջոցառումները:
Հունվարի 6-ին, Դոնալդ Թրամփի կողմնակիցները, հայտարարելով, որ նոյեմբերի 3-ին կայացած ընտրությունները կեղծվել են, ներխուժեցին Կոնգրեսի շենք, ինչի հետևանքով զոհվեց վեց մարդ: