ԵԱՏՄ տարածքում նավթի ու գազի ընդհանուր շուկաներ են ձևավորվում. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i131380-ԵԱՏՄ_տարածքում_նավթի_ու_գազի_ընդհանուր_շուկաներ_են_ձևավորվում._Պուտին
ՌԴ նախագահի խոսքով՝ տնտեսության հատվածների մեծ մասում ընդհանուր շուկաներն արդեն ստեղծվել և հաջողությամբ աշխատում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 20, 2021 16:08 Asia/Tehran
  • ԵԱՏՄ տարածքում նավթի ու գազի ընդհանուր շուկաներ են ձևավորվում. Պուտին

ՌԴ նախագահի խոսքով՝ տնտեսության հատվածների մեծ մասում ընդհանուր շուկաներն արդեն ստեղծվել և հաջողությամբ աշխատում են:

Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) պետությունները ձեռնամուխ են եղել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորմանը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ԵԱՏՄ-ում ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ խորհրդակցության ժամանակ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Միության անդամ պետությունների կողմից հաստատվել է Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձևավորման հայեցակարգը, ընթանում է ընդհանուր էներգետիկ շուկայի ստեղծման նախապատրաստումը։ Մենք ձեռնամուխ ենք եղել գազի, նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման ծրագրի իրականացմանը։ Դա բարդ հարց է», - ասել է ՌԴ նախագահը։

Պուտինի խոսքով՝ տնտեսության հատվածների մեծ մասում ընդհանուր շուկաներն արդեն ստեղծվել և հաջողությամբ աշխատում են:

«Մյուսների մասով այս ուղղությամբ շարժումը, գործնական հարցերի լուծումը, օպտիմալ մոդելների որոնումները շարունակվում են»,-նշել է նա։

Որպես միության անդամ պետությունների միջև փոխզիջման հաջող օրինակ` նա նշել է դեղերի և բժշկական ապրանքների արտադրության և շրջանառության միասնական շուկայի ստեղծումը։

«Ընթացիկ տարվա հունվարի 1-ից ԵվրԱզԷՍ-ի երկրներում բոլոր դեղամիջոցների գրանցումն իրականացվում է միասնական կանոններով և ընթացակարգերով։ Սա չափազանց կարևոր է հիմա, մենք բոլորս հիանալի հասկանում ենք, երբ մեր երկրները բախվում են ընդհանուր մարտահրավերի՝ կորոնավիրուսի համաճարակի հետ։ Եվ մենք պետք է արդյունավետ կերպով համակարգենք ջանքերը` մեր քաղաքացիների կյանքն ու առողջությունը պաշտպանելու համար»,- ասել է Պուտինը։

Նա նշել է, որ հետևողականորեն զարգանում է նաև ծառայությունների միասնական շուկան. այն արդեն ներառում է 53 ոլորտ, իսկ ընթացիկ տարում կընդգրկի ևս հինգ ուղղություն:

armeniasputnik.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio