Բայդեն. Ներքին ծայրահեղականությունը և ահաբեկչությունն ԱՄՆ-ի առաջիկա մարտահրավերներն են
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է. «Ներքին ծայրահեղականությունը և ահաբեկչությունն ԱՄՆ-ի առաջիկա մարտահրավերներն են և մենք պետք է հաղթահարենք դրանք»:
Որպես ԱՄՆ 46-րդ նախագահ իր առաջին ելույթում, Բայդենն ընդգծել է ամերիկացիների միասնականության անհրաժեշտությունը, նշելով, որ ծայրահեղականությունն ու ահաբեկչությունը պետք է արմատախիլ լինեն միասնության շնորհիվ:
Անդրադառնալով Կոնգրեսի դեմ Դոնալդ Թրամփի աջակիցների հարձակմանը, Բայդենն ասել է. «Այդ ամբոխը կարծում էր, թե կարող է լռեցնել ժողովրդի կամքը և խարխլել ժողովրդավարության հիմքերը: Սակայն դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»:
Խոսելով ԱՄՆ-ում սպիտակամորթների գերակայության և ներքին անվտանգության խնդիրների մասին, Բայդենն ասել է. «Մենք պայքարելու ենք այս խնդիրների դեմ»:
Անդրադառնալով կորոնավիորւսի դեմ իր կառավարության պայքարի ծրագրին, Ջո Բայդենն ասել է. «Ի վերջո, որպես մեկ միասնական ազգ, մենք պետք է կանգնենք այս համաճարակի դեմ»:
ԱՄՆ նորընտիր նախագահը կոչ է արել մեկ րոպե լռությամբ հարգել կորոնավիրուսի 400 հազար զոհերի հիշատակը: