ԱՄՆ կոնգրեսը պետք է ճանաչի ԼՂ-ի (Արցախ) անկախությունը. Ադամ Շիֆ
https://parstoday.ir/hy/news/world-i131524-ԱՄՆ_կոնգրեսը_պետք_է_ճանաչի_ԼՂ_ի_(Արցախ)_անկախությունը._Ադամ_Շիֆ
Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) անկախությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 22, 2021 14:47 Asia/Tehran
  • ԱՄՆ կոնգրեսը պետք է ճանաչի ԼՂ-ի (Արցախ)  անկախությունը. Ադամ Շիֆ

Կոնգրեսական Ադամ Շիֆը հայտնել է, որ ԱՄՆ Կոնգրեսը պետք է ճանաչի ԼՂ-ի (Արցախի Հանրապետության) անկախությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Շիֆն ասել է Asbarez-ին տված հարցազրույցում:

Ադամ Շիֆը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է վերսկսի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները:

Կոնգրեսականը հարցազրույցում անդրադարձել է նաև տարածաշրջանում Թուրքիայի դերի նվազեցման հարցին:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio