Թրամփի իմպիչմենտի օրինագիծը երկուշաբթի օրը կուղարկվի Սենատ
Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավարը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի նախագահը, Դոնալդ Թրամփի իմպիչմենտի օրինագիծը երկուշաբթի օրը կուղարկի Սենատ:
Չաք Շումերն այս մասին հայտարարել է Սենատի ուրբաթ օրվա նիստի մեկնարկին, որի ընթացքում քվերակություն էր անցկացվելու Ջո Բայդենի առաջարկած որոշ տարբերակների վերաբերյալ:
Սենատում Թրամփի իմպիչմենտի օրինագծի հաստատման համար պահանջվում է սենատորների ձայների առնվազն 2/3-ը: Հետևաբար, դեմոկրատ սենատորներից բացի, անհրաժեշտ է, որպեսզի իմպիչմենտի օգտին քվեարկեն նաև 17 հանրապետական սենատորներ:
Իմպիչմենտի նախագիծը Ներկայացուցիչների պալատում հաստատվել էր հունվարի 13-ին: Կոնգրեսում Թրամփի իմպիչմենտի հաստատմամբ, նա դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, ում նկատմամբ երկու անգամ իրականացվել է իմպիչմենտի գործընթաց: