Թրամփի իմպիչմենտի օրինագիծը երկուշաբթի օրը կուղարկվի Սենատ
https://parstoday.ir/hy/news/world-i131560-Թրամփի_իմպիչմենտի_օրինագիծը_երկուշաբթի_օրը_կուղարկվի_Սենատ
Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավարը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի նախագահը, Դոնալդ Թրամփի իմպիչմենտի օրինագիծը երկուշաբթի օրը կուղարկի Սենատ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2021 07:10 Asia/Tehran
  • Թրամփի իմպիչմենտի օրինագիծը երկուշաբթի օրը կուղարկվի Սենատ

Սենատի դեմոկրատական մեծամասնության ղեկավարը հայտարարել է, որ Ներկայացուցիչների պալատի նախագահը, Դոնալդ Թրամփի իմպիչմենտի օրինագիծը երկուշաբթի օրը կուղարկի Սենատ:

Չաք Շումերն այս մասին հայտարարել է Սենատի ուրբաթ օրվա նիստի մեկնարկին, որի ընթացքում քվերակություն էր անցկացվելու Ջո Բայդենի առաջարկած որոշ տարբերակների վերաբերյալ:

Սենատում Թրամփի իմպիչմենտի օրինագծի հաստատման համար պահանջվում է սենատորների ձայների առնվազն 2/3-ը: Հետևաբար, դեմոկրատ սենատորներից բացի, անհրաժեշտ է, որպեսզի իմպիչմենտի օգտին քվեարկեն նաև 17 հանրապետական սենատորներ:

Իմպիչմենտի նախագիծը Ներկայացուցիչների պալատում հաստատվել էր հունվարի 13-ին: Կոնգրեսում Թրամփի իմպիչմենտի հաստատմամբ, նա դարձավ ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին նախագահը, ում նկատմամբ երկու անգամ իրականացվել է   իմպիչմենտի գործընթաց: