Ֆաուչի. Անկեղծության բացակայությունը կորոնավիրուսից ամերիկացիների մահվան պատճառ է դարձել
ԱՄՆ Համաճարակաբանության և ալերգիկ հիվանդությունների ուսումնասիրության ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ մեծ հավանականությամբ, ճշմարտությունը թաքցնելը և անկեղծության բացակայությունը, եղել են վերջին մեկ տարում կորոնավիրուսից մեծ թվով ամերիկացիների մահվան պատճառը:
CNN- ին տված հարցազրույցում, Ֆաուչին ասել է. «Վերջին մեկ տարում կորոնավիրուսի դեմ պայքարում Դոնալդ Թրամփի վարչակազմի գործողությունները լի էին պառակտումներով»:
Էնթոնի Ֆաուչին բազմիցս տարաձայնություններ է ունեցել Թրամփի հետ՝ տարբեր հարցերի շուրջ: Թրամփը հաճախ թերագնահատում էր կորոնավիրուսի վտանգը և անհիմն խորհուրդներով ու հայտարարություններով, բացահայտորեն կասկածի տակ դնում Ֆաուչիի մասնագիտական խորհուրդները:
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը, հինգշաբթի օրը հայատարարել է, որ առաջիկայում, երկրում կորոնավիրուսային իրավիճակը վատթարանալու է: Նա հայտարարել է, որ առաջիկա ամիս, վիրուսի զոհերի թիվը կարող է գերազանցել 500 հազարը: