Բրյուսելում բացվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ երկու տարվա ընթացքում առաջին նիստը
https://parstoday.ir/hy/news/world-i13159-Բրյուսելում_բացվել_է_Ռուսաստան_ՆԱՏՕ_խորհրդի_երկու_տարվա_ընթացքում_առաջին_նիստը
Բրյուսելում բացվել Է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ վերջին գրեթե երկու տարվա ընթացքում առաջին նիստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 20, 2016 09:50 Asia/Tehran
  • Բրյուսելում բացվել է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ երկու տարվա ընթացքում առաջին նիստը

Բրյուսելում բացվել Է Ռուսաստան-ՆԱՏՕ խորհրդի՝ վերջին գրեթե երկու տարվա ընթացքում առաջին նիստը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Նիստը գումարվել Է դաշինքի նախաձեռնությամբ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի նախագահությամբ: Նիստում Ռուսաստանը ներկայացնում Է ՆԱՏՕ-ին առընթեր մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Գրուշկոն: Խորհրդի նիստն ընթանում Է սովորական կազմով՝ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր 28 պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարների մասնակցությամբ:

«Նիստի արդյունքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հանդես կգա ամփոփիչ հայտարարությամբ»,-ավելի վաղ հայտնել Է դաշինքի մամուլի ծառայությունը:

Նիստի օրակարգում ընդգրկված Է երեք հիմնական հարց՝ Ուկրաինան, Աֆղանստանը եւ Եվրոպայի անվտանգության խնդիրները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

orer.am

20/4/2016