Կոնգրեսի դեմոկրատները փորձում են վերջ դնել Թրամփի քաղաքական կյանքին
ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները, հղումա նելով Սահմանադրության հոդվածին, փորձում են արգելել Դոնալդ Թրամփին՝ վերադառնալ Սպիտակ տուն կամ կառավարական որևէ պաշտոն զբաղեցնել:
Կոնգրեսի տեղեկատվական ծառայության հաղորդման համաձայն, Վիրջինիա նահանգի դեմոկրատ սենատոր Թիմ Քինն ասել է.«Սահմանդրության 14-րդ հոդվածի համաձայն, Կոնգրեսն իրավունք ունի կանխել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վերադարձը քաղաքական ասպարեզ»:
Քոնեքթիքութ նահանգի դեմոկրատ սենատոր Ռիչարդ Բլումենթալը հայտարարել է, որ Կոնգրեսը կարող է սահմանդրության 14-րդ հոդվածի համաձայն մեխանիզմ ընդունել Թրամփի վերաբերյալ:
Համաձայն ԱՄՆ Սահմանադրության 14-րդ հոդված 3-րդ բաժնի՝ անձը, ով որպես գործադիր կամ դատական պաշտոնյա երդվել է պահպանել ԱՄՆ Սահմանադրությունը, սակայն հետագայում ընդվզել է դրա դեմ կամ օգնել թշնամուն, չի կարող ընտրվել դաշնային պաշտոնյա, խորհրդարանի ներկայացուցիչ կամ պետական պաշտոն զբաղեցնել ԱՄՆ-ի որևէ նահանգում: