Գերմանիայի արտգործնախարարի հակաիրանական դիրքորոշումը
Սպիտակ տան քաղաքականությանը համահունչ հակաիրանական դիրքորոշում ընդունելով, Գերմանիայի արտաքին գործերի նախարարն ընդգծել է, որ Եվրոպան և Վաշինգտոնը կարող են կանխել Իրանի հասանելիությունը միջուկային զենքին:
Ֆարս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, ողջունելով ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի միջազգային դիրքորոշումը, Գերմանիայի արտգործնախարար Հեյկո Մաասը հայտարարել է, որ Եվրոպան և Վաշինգտոնը կարող են կանխել միջուկային զենքին Իրանի հասանելիությունը:
ՀԳՀԾ-ի միջուկային համաձայնությունից ԱՄՆ-ի ապօրինի հրաժարվելուց հետո, համաձայնության անդամ եվրոպական երկրները նույնպես չեն կատարել իրենց հանձնառությունները:
Իրանի միջուկային կենտրոններին ամենաշատ հասանելիությունն ունեցող ՄԱԳԱՏԷ-ն իր զեկույցներում բազմիցս խոստովանել է, որ Իրանի միջուկային ծրագիրը խաղաղ բնույթ է կրում: