Պուտին. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է
https://parstoday.ir/hy/news/world-i131922-Պուտին._Ռուսաստանի_Ադրբեջանի_եւ_Հայաստանի_առաջնորդների_եռակողմ_հայտարարությունը_հետեւողականորեն_իրականացվում_է
Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2021 12:46 Asia/Tehran
  • Պուտին. Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է

Լեռնային Ղարաբաղի հարցով 2020 թվականի նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների կողմից ստորագրված եռակողմ հայտարարությունը հետեւողականորեն իրականացվում է:

Այս մասին տեսակապով ելույթ ունենալով «դավոսյան շաբաթի» շրջանակում՝ ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով՝ Մոսկվան ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել, որպեսզի կանգնեցնի Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտությունը: «Ինչպես հայտնի է, նոյեմբերին Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդները եռակողմ հայտարարություն են ստորագրել: Կարեւոր է, որ այն մեծ հաշվով հետեւողականորեն իրականացվում է»,-նշել է ՌԴ նախագահը՝ հավելելով, որ հաջողվել է դադարեցնել արյունահեղությունը, իսկ ամենակարեւորն այն է, որ հաջողվել է հասնել կրակի լիարժեք դադարեցման եւ սկսել կայունացման գործընթաց:

news.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio