Բայդենի վարչակազմը կվերանայի Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը
https://parstoday.ir/hy/news/world-i131946-Բայդենի_վարչակազմը_կվերանայի_Միջազգային_քրեական_դատարանի_պաշտոնյաների_նկատմամբ_պատժամիջոցներ_կիրառելու_հարցը
ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները վերանայելու այդ երկրի վարչակազմի որոշման մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2021 13:31 Asia/Tehran
  • Բայդենի վարչակազմը կվերանայի Միջազգային քրեական դատարանի  պաշտոնյաների նկատմամբ  պատժամիջոցներ կիրառելու հարցը

ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակը տեղեկացրել է Միջազգային քրեական դատարանի պաշտոնյաների նկատմամբ Վաշինգտոնի սահմանած պատժամիջոցները վերանայելու այդ երկրի վարչակազմի որոշման մասին:

Reuters լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակն ասել է. «Չնայած ԱՄՆ-ն դեմ է հանդես եկել  Աֆղանստանում քաղաքացիների դեմ ամերիկացի զինծառայողների   և Հորդանան գետի ափին ու Գազայի հատվածում պաղեստինցիների դեմ Սիոնիստական ռեժիմի  ռազմական հանցագործությունների վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի  քայլերին, ԱՄՆ-ի պատժամիջոցները ամբողջությամբ կվերանայվեն»:

Հաագայի միջազգային քրեական դատարանի պաշտոնատար անձանց նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցները  կիրառվել են 2020 թվականի հունիսի 11-ին՝ Աֆղանստանում ամերիկացի զինծառայողների կողմից խաղաղ բնակիչների դեմ կատարված հնարավոր հանցագործությունները հետաքննելու  պատճառով:

ԱՄՆ նախկին վարչակազմի պաշտոնատարները բացասաբար էին արձագանքել Հորդանան գետի արևմտյան ափին և Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի պատերազմական հանցագործությունները հետաքննելու Հաագայի դատարանի գլխավոր դատախազ  Ֆատու Բենսուդայի ջանքերին: