Բաքվում ԱՄՆ դեսպան. Ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը
Ամերիկյան ընկերությունները պատրաստ են մասնակցել Ղարաբաղի վերականգնմանը:
Այս մասին հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Էրլ Լիցենբերգն էկոնոմիկայի նախարար Միքայիլ Ջաբբարովի հետ հանդիպմանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
ԱՄՆ դեսպանը շնորհավորել է «Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման» կապակցությամբ, շեշտել կայուն խաղաղության հաստատման կարեւորությունը տարածաշրջանում: Դեսպանը նշել է ամերիկյան ընկերությունների` տարածքների վերականգնմանը մասնակցելու պատրաստակամությունը, մասնավորապես, շեշտել է նրանց շահագրգռվածությունը ջրային ռեսուրսների կառավարմամբ, ճանապարհային եւ այլ ենթակառուցվածքների ստեղծմամբ, համագործակցությամբ թվային եւ նորարարական տեխնոլոգիաների ոլորտում:
news.am
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio