Բայդենի կառավարությունը սատարում է Սիոնիստական ռեժիմին
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Սիոնիստական ռեժիմին:
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ պաղեստինյան խնդրի լուծման կապակցությամբ այդ երկրի նոր կառավարության դիրքորոշումը երկու պետությունների ձևավորումն է:
Միլզը հավելել է. «Ջո Բայդենի նախագահության շրջանում ևս ԱՄՆ-ն կշարունակի իր աջակցությունը Սիոնիստական ռեժիմին»:
Չնայած բռնագրավված տարածքներում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող հանցագործություններին, ԱՄՆ-ն շարունակում է սատարել այս օկուպանտ ռեժիմին:
Վերջին տարիներին, ԱՄՆ-ի աջակցությամբ ու ՄԱԿ-ի բանաձևերը խախտելով,. Սիոնիստական ռեժիմը շարունակել է Պաղեստինի հողերի օկուպացիան և սիոնիստաբնակ ավանների կառուցման քաղաքականությունը: