Բայդենի կառավարությունը սատարում է Սիոնիստական ռեժիմին
https://parstoday.ir/hy/news/world-i132176-Բայդենի_կառավարությունը_սատարում_է_Սիոնիստական_ռեժիմին
ՄԱԿ-ում ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Սիոնիստական ռեժիմին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2021 07:54 Asia/Tehran
  • Բայդենի կառավարությունը սատարում է Սիոնիստական ռեժիմին

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավարը հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է աջակցել Սիոնիստական ռեժիմին:

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի պատվիրակության ղեկավար Ռիչարդ Միլզը հայտարարել է, որ պաղեստինյան խնդրի լուծման կապակցությամբ այդ երկրի նոր կառավարության դիրքորոշումը երկու պետությունների ձևավորումն է:

Միլզը հավելել է. «Ջո Բայդենի նախագահության շրջանում ևս ԱՄՆ-ն կշարունակի իր աջակցությունը Սիոնիստական ռեժիմին»:

Չնայած բռնագրավված տարածքներում Սիոնիստական ռեժիմի կողմից իրականացվող հանցագործություններին, ԱՄՆ-ն շարունակում է սատարել այս օկուպանտ ռեժիմին:

Վերջին տարիներին, ԱՄՆ-ի աջակցությամբ ու ՄԱԿ-ի բանաձևերը խախտելով,. Սիոնիստական ռեժիմը շարունակել է Պաղեստինի հողերի օկուպացիան և սիոնիստաբնակ ավանների կառուցման քաղաքականությունը: