Ֆաուչին նախազգուշացրել է ԱՄՆ-ում բրիտանական կրոնավիրուսի տարածման կապակցությամբ
ԱՄՆ ինֆեկցիոն հիվանդությունների և ալերգիայի ազգային ինստիտուտի տնօրենը զգուշացրել է, որ մինչև գարուն, բրիտանական կորոնավիրուսը գերակշռող կդառնա ԱՄՆ-ում:
Էնթոնի Ֆաուչին հայտարարել է, որ կորոնավիրուսի բրիտանականշտամը մարտ և ապրիլ ամիսներին կդառնա ԱՄն-ում այդ վիրուսի գերիշխող տեսակը:
Բրիտանական կորոնավիրուսը, որը 70 տոկոսով ավելի արագ է տարածվում, հայտնաբերվել է ԱՄՆ-ի մի քանի նահանգներում և իրավիճակն ավելի կրիտիկական դարձրել:
Կորոնավիրուսով վարկման դեպքերի և մահացության աճի ֆոնին, ԱՄՆ-ի շատ նահանգների հիվանդանոցներում առաջացել է հիվանդների ընդունման և համապատասխան սարքավորումների ու մահճակալների պակաս:
Վիճակագրական նոր տվյալների համաձայն, մինչ այժմ ԱՄՆ-ում ավելի քան 26 միլիոն 512 հազար մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 447 հազար մարդ մահացել է: