«Սևերի կյանքերը նշանակություն ունի» շարժումն առաջադրվել է Խաղաղության Նոբելյան մրցանակի
Նորվեգիայի խորհրդարանի պատգամավոր Փեթեր Էյդը «Սևերի կյանքերը նշանակություն ունի» ( Black Lives Matter) շարժմանն առաջադրել է 2021 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի թեկնածու:
Ընդգծելով, որ ԱՄՆ-ում «Սևերի կյանքը նշանակություն ունի» շարժումն սպիտակամորթ ոստիկանության բռնությունների ու ռասայականության դեմ ծավալուն ցույցերի անցկացման պատճառ է դարձել, նորվեգացի խորհրդարանականն առաջադրումը բացատրել է այնհանգամանքով, որ շարժումը ստիպել է երկրներին, ԱՄՆ-ում և դրա սահմաններից դուրս, պայքարել ռասզիմի դեմ սեփական հասարակություններում։
«Ոչ միայն ԱՄՆ-ում, այլ նաև Եվրոպայում և Ասիայում հիմնական մարտահրավերներից մեկը անարդարության վրա հիմնված աճող հակամարտությունն է», - ասել է նա:
Էյդը, որ նախկինում որպես մարդու իրավունքների ակտիվիստ Ռուսաստանի և Չինաստանի կողմից առաջադրվել էր Խաղաղության Նոբեյլան մրցանակի թեկնածու, հավելել է.«Այս շարժման մասնակիցներին հաջողվել է մոբիլիզացնել ոչ միայն աֆրոամերիկացիներին, այլև տարբեր սոցիալական խմբերի մարդկանց։ Դրանով էլ շարժումը տարբերվում է իր նախորդներից»։
«Սևերի կյանքը նշանակություն ունի» շարժումն ԱՄՆ-ի պատմության մեջ իրականացրել է ամենամեծ բողոքի ակցիաները 26 միլիոն քաղաքացիների մասնակցությամբ: Ակցիաների թիվը հասնում է ավելի քան 4700-ի: