Պուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում դիտորդական կենտրոնի գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/world-i132224-Պուտինն_ու_Ալիեւը_հեռախոսով_քննարկել_են_Ղարաբաղում_դիտորդական_կենտրոնի_գործունեությունը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար այսօր Ադրբեջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 30, 2021 18:26 Asia/Tehran
  • Պուտինն ու Ալիեւը հեռախոսով քննարկել են Ղարաբաղում դիտորդական կենտրոնի գործունեությունը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույցի ընթացքում ողջունել են հակամարտության գոտում հրադադարի եւ բոլոր ռազմական գործողությունների վերահսկման համար այսօր Ադրբեջանում բացված ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքների մեկնարկը:

Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Հույս է հայտնվել, որ Կենտրոնի գործունեությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի հետագա կայունացմանը եւ Ռուսաստանի ու Ադրբեջանի նախագահների եւ Հայաստանի վարչապետի 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ ամրագրված պայմանավորվածությունների պատշաճ պահպանմանը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, քննարկվել են ռուս-ադրբեջանական երկկողմ համագործակցության մի շարք արդիական հարցեր:

News.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio