Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցությունը
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը, շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության հետ կապված հարցեր:
Հանդիպման ընթացքում, որը կայացել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացումից հետո, կողմերը քննարկել են կենտրոնի աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հանդիպման կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ Զաքիր Հասանովն ընդգծելով երկու երկրների հարաբերությունների ամրապնդման կարևրությունը, շեշտել է երկու երկրների միջև ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:
Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարաներն ընդգծել են ռազմական ու տխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ ավելի շատ ջանքեր գործադրելու և համատեղ զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը:
Շաբաթ օրը, Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բազման արարողությանը:
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրդադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը սկսել է իր աշխատանքը: