Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցությունը
https://parstoday.ir/hy/news/world-i132248-Թուրքիայի_և_Ադրբեջանի_պաշտպանության_նախարարները_քննարկել_են_երկու_երկրների_ռազմական_համագործակցությունը
Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը, շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության հետ կապված հարցեր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 31, 2021 06:50 Asia/Tehran
  • Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցությունը

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովը և Հուլուսի Աքարը, շաբաթ օրը կայացած հանդիպման ժամանակ, քննարկել են երկու երկրների ռազմական համագործակցության հետ կապված հարցեր:

Հանդիպման ընթացքում, որը կայացել է Լեռնային Ղարաբաղում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բացումից հետո, կողմերը  քննարկել են կենտրոնի աշխատանքի հետ կապված մի շարք հարցեր:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը, հանդիպման կապակցությամբ տարածած հաղորդագրության մեջ նշել է, որ Զաքիր Հասանովն ընդգծելով երկու երկրների հարաբերությունների ամրապնդման կարևրությունը, շեշտել է երկու երկրների միջև  ռազմական համագործակցության զարգացման անհրաժեշտությունը:

Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարաներն ընդգծել են ռազմական ու տխնիկական համագործակցության զարգացման ուղղությամբ ավելի շատ ջանքեր  գործադրելու և համատեղ զորավարժությունների անցկացման անհրաժեշտությունը:

Շաբաթ օրը, Թուրքիայի պաշտպանության նախարարը մեկնել է Ադրբեջան՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի բազման արարողությանը:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղում հրդադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնը սկսել է իր աշխատանքը: