ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի առկա ձևաչափով
https://parstoday.ir/hy/news/world-i132348-ԵԱՏՄ_միջկառավարական_խորհրդի_նիստը_կանցկացվի_առկա_ձևաչափով
Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի առկա ձևաչափով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2021 10:06 Asia/Tehran
  • ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի առկա ձևաչափով

Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը կանցկացվի առկա ձևաչափով:

Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին փետրվարի 1-ին տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում հայտնեց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի օգնականը:

«Նիստը կանցկացվի փետրվարի 5-ին, Ալմաթիում, այն տեղի կունենա առկա ձևաչափով»,- ասաց նա:

ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված է 11 հարց:

Եվրասիական տնտեսական միությունը միջազգային ինտեգրացիոն տնտեսական միավորում է, որը գործում Է 2015 թվականի հունվարի 1-ից: Միության մասնակիցներն են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Մոլդովան 2018 թվականի մայիսից դիտորդ է ԵԱՏՄ-ում:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio