Մեդվեդև. ԼՂ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ
https://parstoday.ir/hy/news/world-i132354-Մեդվեդև._ԼՂ_կարգավիճակի_հարցը_դեռ_որոշված_չէ
Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա խոսել է ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2021 10:22 Asia/Tehran
  •  Մեդվեդև. ԼՂ կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ

Ռուսաստանի Դաշնության անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը դեռ որոշված չէ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին նա խոսել է ռուսական լրատվամիջոցների հետ հարցազրույցում:

«Այսօր բոլորի համար ակնհայտ է, որ (խմբ. – Լեռնային Ղարաբաղի) կարգավիճակի հարցն իսկապես որոշված չէ, սակայն այն չի  կարելի քննարկել հիմա, քանի որ կարգավիճակի շուրջ քննարկումների այս դաշտի ցանկացած էլեկտրականացում հանգեցնում է նրան, որ լիցքերի ուժեղագույն բախում է առաջանում»,- հայտարարել է Մեդվեդևը՝ ընդգծելով, որ կողմերի դիրքորոշումներն այս հարցում «շատ տարբերվում են, անգամ Հայաստանի ներսում բանավեճեր են ընթանում»:

Մեդվեդևը հիշեցրել է, որ անգամ Հայաստանը չի ճանաչել Ղարաբաղի անկախությունը՝ նշելով.  «Կարգավիճակի հարցն ավելի լավ է հետաձգել»:

Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալը նաև բարձր է գնահատել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի դերակատարումը ԼՂ խնդրի կարգավորման շուրջ աշխատանքներում: «Դա շատ նուրբ աշխատանք է եղել, որին օրերից մի օր կարողացել եմ հետևել: Վլադիմիր Վլադիմիրովիչը ժամեր շարունակ քննարկումներ էր ունենում հակամարտության բոլոր կողմերի հետ, եթե չլիներ նրա աշխատանքը, ուղիղ խոսենք, հակամարտությունը մինչև հիմա կարող էր շարունակվել: Սա մի հսկայական աշխատանք է, որի համար թե՛ Ադրբեջանը, թե՛ Հայաստանը պետք է շատ շնորհակալ լինեն Ռուսաստանի նախագահին»,- հայտարարել է Մեդվեդևը:

Նա գոհունակություն է հայտնել, որ հակամարտության ակտիվ փուլն այս պահին դադարեցված է, «իրավիճակն ընդհանուր առմամբ հանգիստ է և, ամենակարևորը, մարդիկ չեն մահանում, կա զարգացման հնարավորություն»:

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio