ԱՄՆ-ի ոստիկանության կոշտ վերաբերմունքը 9-ամյա աղջկա նկատմամբ
Սոցցանցերում տարածվել է աղմկահարույց տեսանյութ, որտեղ ԱՄՆ-ի Ռոչեսթեր քաղաքի ոստիկանության սպան կոպտորեն է վերաբերվում 9-ամյա աղջնակի հետ և ձեռնաշղթայով կապում է նրա ձեռքերը:
Ոստիկանության ուժերի հագուստների վրա ամրացված տեսախցիկները մեկ անգամ ևս ի ցույց են դրել ԱՄՆ-ի ոստիկանության վայրագությունը:
Տեսանյութում պատկերված է 9-ամյա մի աղջնակ, որի ձեռքերը կապված են ձեռնաշղթայով և ոստիկանության սպան նրան պարտադրում է նստել ոստիկանության մեքենայում:
Տեսանյութում լսվում է աղջկա լացի ձայնը, որի ընթացքում կանչում է իր հորը:
ԱՄՆ-ի ոստիկանությունը հայտնի է բռնության կիրառմամբ և սա առաջին անգամ չէ, որ նման լուրեր են շրջանառվում ԱՄՆ-ի ոստիկանության կողմից բռնության կիրառման մասին:
Անցած տարի, սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան պատճառ դարձած ոստիկանության բռնության դեմ հակառասիստական բողոքի ակցիաներ ձևավորվեցին ԱՄՆ-ում: