Ռուսաստանում շահագործվելու է ավտոնոմ համացանց
https://parstoday.ir/hy/news/world-i132366-Ռուսաստանում_շահագործվելու_է_ավտոնոմ_համացանց
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարել գլոբալ ինտերնետ ցանցից Ռուսաստանի դուրս գալը: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է այդ քայլին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 01, 2021 13:47 Asia/Tehran
  • Ռուսաստանում շահագործվելու է ավտոնոմ համացանց

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը հնարավոր է համարել գլոբալ ինտերնետ ցանցից Ռուսաստանի դուրս գալը: Նա նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է այդ քայլին:

Մեդվեդևը նշել է, որ Ռուսաստանն ունի տեխնիկական կարողություն և գլոբալ ինտերնետ ցանցից դուրս գալու դեպքում, կարող է օգտվել ավտոնոմ համացանցից: Մեդվեդևը նշել է, որ երկիրը թե տեխնիկապես և թե իրավական տեսակետից, պատարստ է այդ քայլին:

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալը հայտարարել է, որ ռուսական ավտոնոմ համացանցը աշխատելու է միայն որպես փոխարինող տարբերակ:

Մեդվեդևը նշել է, որ արտակարգ դրություն լինելու դեպքում, երկիրը օգտվելու է ավտոնոմ համացանցից:

Ռուսական ավտոնոմ համացանցը գործարկվել է 2019 թ. նոյեմբերի 1-ին՝ Ռուսաստանում ԱՄՆ-ի կողմից ինտերնետի հանկարծակի դադարեցմանը դիմակայելու համար: