Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Սահմանադրությունը պետք է վերանայվի և նորից մշակվի:
Երկուշաբթի օրը, հայտարարելով Սահմանադրությունը փոփոխելու հավանականության մասին, Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասել է. «Մեր գործընկերների հետ համաձայնության գալու դեպքում, մենք սկսենք աշխատել նոր Սահմանադրության վրա»:
Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ եկել է ժամանակը վերանայելու Սահմանադրությունը:
Արտգործնախարար Աբդուլհամիդ Գյուլը հայատարարել է, որ նոր Սահմանադրություն մշակելու Էրդողանի որոշումը «լավ լուր է բոլորի համար»:
Հատկանշական է, որ 2016թ ձախողված հեղաշրջումից հետո, Թուրքիայի կառավարությունն Էրդողանի պահանջով անցկացրեց հանրաքվե և ընդունեց նոր Սահմանադրություն, որի համաձայն, երկրի կառավարման համակարգը խոհրդարանականից փոխվեց նախագահականի: