Դյուրացվել է Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների երթևեկությունը
https://parstoday.ir/hy/news/world-i132444-Դյուրացվել_է_Ադրբեջանի_ու_Թուրքիայի_քաղաքացիների_երթևեկությունը
Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիները կարող են իրենց անձնագրերով երթևեկել երկու երկրում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 02, 2021 09:47 Asia/Tehran
  • Դյուրացվել է Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիների երթևեկությունը

Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիները կարող են իրենց անձնագրերով երթևեկել երկու երկրում:

Բաքվից Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը,  Ադրբեջանի խորհրդարանը վավերացրել է  իր երկրի և Թուրքիայի քաղաքացիների երթևեկության դյուրացման մասին օրինագիծը:

Այդ օրինագծի վավերացմամբ, Ադրբեջանի ու Թուրքիայի քաղաքացիները կարող են  առանց վիզայի և միայն անձնագրով ելք ու մուտք ունենալ: