ՄԱԿ-ը 2 միլիոն դոլար է հատկացել հակամարտությունից տուժած Ադրբեջանի շրջաններին
ՄԱԿ-ը 2 միլիոն դոլար է հատկացրել հակամարտության արդյունքում տուժած Ադրբեջանի շրջաններում մարդասիրական գործունեությանն աջակցելու համար, հայտնում է Armenia.Az- ը՝ հղում անելով ՄԱԿ-ի Ադրբեջանում ներկայացուցչությանը:
2 միլիոն դոլարի չափով միջոցներ է հատկացրել՝ Արտակարգ իրավիճակների արձագանքման կենտրոնական հիմնադրամը (CERF):
2020 թ. նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից հետո, Ադրբեջանում գործող ՄԱԿ-ի գործակալությունները նախնական օգնություն են ցուցաբերել՝ սննդի, կացարանների, հիգիենայի, ձմռան նախապատրաստման, ականային վտանգի մասին տեղեկատվության, կրթության, հոգեբանական և սոցիալական աջակցության ոլորտներում:
Վերոնշյալ միջոցները տրամադրվել են՝ հիմնվելով հակամարտությունից տուժած տարածքներում իրականացված գնահատման առաքելության արդյունքների վրա:
Ադրբեջանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Գուլամ Իսագզային նշել է, որ միջոցների հատկացումը կընդլայնի՝ ՄԱԿ-ի գործակալությունների կողմից իրականացվող գործողությունների շրջանակը` հակամարտությունից տուժած մարդկանց բնականոն կյանքի վերադառնալու համար. «Մենք շարունակելու ենք սերտ համագործակցել Ադրբեջանի կառավարության, քաղաքացիական հասարակության և մյուս շահագրգիռ կողմերի հետ՝ բնակչության առավել խոցելի խմբերի, ներառյալ կանանց և երեխաների անհապաղ կարիքները հոգալու համար»:
Armenia.az
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio