Ադրբեջանական կողմը չեղարկել է Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ նախատեսված որոնումները
https://parstoday.ir/hy/news/world-i132544-Ադրբեջանական_կողմը_չեղարկել_է_Ֆիզուլիի_և_Ջաբրայիլի_ուղղությամբ_նախատեսված_որոնումները
Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութ քաղաքի հատվածում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2021 08:44 Asia/Tehran
  • Ադրբեջանական կողմը չեղարկել է Ֆիզուլիի և Ջաբրայիլի ուղղությամբ նախատեսված  որոնումները

Մարտական գործողությունների վայրերում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Հադրութ քաղաքի հատվածում հայտնաբերվել է 1 զոհվածի աճյուն:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց   ԼՂ- (Արցախ) ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը:

«Նախնական հնարավոր չի եղել պարզել զոհվածը քաղաքացիական անձ է, թե զինծառայող:   Դատաբժշկական փորձաքննություն է նշանակվել՝ պարզելու ինքնությունը: Ընդհանուր առմամբ առայսօր հայտնաբերվել է 1355 զոհված զինծառայողի և քաղաքացիական անձանց աճյուններ:  Փետրվարի 3-ին որոնողական աշխատանքներ էին նախատեսված Վարանդայի (Ֆիզուլի )  և Ջրականի  (Ջաբրայիլ ) ուղղությամբ, սակայն ադրբեջանական կողմը, առանց պատճառաբանության, չի թույլատրել»,-նշեց Թադևոսյանը՝ հավելելով, որ զուգահեռ շարունակվում են նաև հնարավոր ողջ մնացած զինծառայողների ու քաղաքացիների որոնման աշխատանքները:

«Յուրաքանչյուր երեկո Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ներկայացուցիչները ծնողներին են ներկայացնում իրականացված աշխատանքների արդյունքները, քննարկում ու ծրագրավորում՝ հաջորդ օրվա անելիքը»,-մանրամասնեց պատասխանատուն:

Armenpress.am

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio