Բայդենի օրոք կշարունակվի ԱՄՆ տիեզերական ուժերի գործունեությունը
Սպիտակ տան խոսնակ Ջեյն Փսաքին ասել է.«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կառավարության օրոք ևս տիեզերական ուժերը կշարունակեն իրենց գործունեությունը»:
Սպիտակ տան խոսնակն այդ մասին հայտարարեց այն բանից հետո, երբ Հանրապետական կուսակցությունն ավելի վաղ քննադատել էր նրան՝ ԱՄՆ տիեզերական ուժերի գործունեությունը շարունակվելու վերաբերյալ տրված հարցին չպատասխանելու համար:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2019 թվականի դեկտեմբերին ստեղծեց այդ երկրի տիեզերական ուժերը՝ նպատակ ունենալով ջանքեր գործադրել տիեզերքում տեղակայված սպառազինությունից պաշտպանվելու համար:
Որոշ ժամանակ առաջ, ԱՄՆ ռազմաօդային ուժերի տիեզերական հրամանատարության ղեկավարը հայտարարել էր, որ Ռուսաստանը հրթիռ է ուղարկել տիեզերք, որը կարող է սպառնալիք լինել ԱՄՆ-ի ու նրա դաշնակիցների արբանյակների համար:
Ռուսաստանը, հերքելով ամերիկացի պաշտոնյայի հայտարարությունը, նշեց, որ Միացյալ Նահանգներն է, որ պատերազմ է փնտրում տիեզերքում: