Կրեմլը պաշտպանում է բողոքի ցույցերի ժամանակ հակախռովարար ոստիկանության գործողությունները
https://parstoday.ir/hy/news/world-i132594-Կրեմլը_պաշտպանում_է_բողոքի_ցույցերի_ժամանակ_հակախռովարար_ոստիկանության_գործողությունները
Կրեմլի խոսնակը պաշտպանել է կառավարության ընդդիմադիրների քայլերին դիմակայելու հարցում Ռուսաստանի ոստկանության գործունեությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 03, 2021 14:57 Asia/Tehran
  • Կրեմլը պաշտպանում է բողոքի ցույցերի ժամանակ հակախռովարար ոստիկանության գործողությունները

Կրեմլի խոսնակը պաշտպանել է կառավարության ընդդիմադիրների քայլերին դիմակայելու հարցում Ռուսաստանի ոստկանության գործունեությունները:

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի՝ քաղաքացիների փողոց դուրս գալու կոչը սադրիչ քայլ  էր:

Ալեքսեյ Նավալնին ավելի վաղ իր համակիրներին կոչ էր արել դուրս գալ փողոց՝ բողոքելու Ռուսաստանի կառավարության դեմ:

Երեքշաբթի օրը Մոսկվայի դատարանը Ալեքսեյ Նավալնիին դատապարտել է 3.5 տարվա ազատազրկման՝ պայմանական վաղաժամկետ ազատման պայմանները  խախտելու համար:

Հունվարի 17-ին Ալեքսեյ Նավալնին վերդարձել էր Գերմանիայից, որտեղ բուժում էր ստանում սեպտեմբերից։ ՌԴ իրավապահ մարմինները Նավալնիին բերման են ենթարկել հենց օդանավակայանում: