ԱՄՆ-ում զենքի վաճառքի ծավալն աճել է 80 տոկոսով
Washington Post- ի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ում զենքի վաճառքի ծավալն աճել է 80 տոկոսով:
Washington Post կայքի հաղորդման համաձայն, ԱՄՆ-ում զենքի վաճառքի ծավալներն աճել են 2021 թ. հունվարին ԱՄՆ Կոնգրեսի վրա հարձակումից և զենքի ավելի խիստ սահմանափակումների կողմնակից նոր վարչակազմի ընտրությունից հետո:
Washington Post- ի կողմից կատարված ուսումնասիրության արդյունքում, զենքի գնորդների վերաբերյալ դաշնային տվյալները ցույց են տալիս, որ հունվարին ամերիկացիները գնել են ավելի քան 2 միլիոն հրազեն:
Տվյալների համաձայն՝ 2020-ի համեմատ 80 տոկոս աճը մեկ ամսվա ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է:
Վերջին ամիսներին ԱՄՆ-ում աճել են զենքի ու զինամթերքի վաճառքի վերաբերյլալ հետաքննությունները և զենքի վաճառքի ծավալները::
Զեկույցի համաձայն՝ 2020 թվականին ԱՄՆ-ում գնվել է գրեթե 23 միլիոն զենք: