Էրդողանը ցուցարար ուսանողներին ահաբեկիչներ է անվանել
Թուրքիայի նախագահը կառավարության գործունեության դեմ բողոքող ուսանողներին ահաբեկիչներ է անվանել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը, Ստամբուլի Բոսֆորի համալսարանի նոր ռեկտոր Մալիհ Բոլոյի նշանակման դեմ բողոքող ուսանողներին ահաբեկիչներ է անվանել և սպառնացել ճնշել ցույցերը:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջել են Մալիհ Բոլոյի հրաժարականը և հայտարարել, որ համալսարանը պետք է իրավունք ունենա ընտրել իր ղեկավարին, և Բոլոյի նշանակումը սպառնում է համալսարանական ազատություններին:
Նարնք հայտարարել են, որ վերջին 40 տարիների ընթացքում առաջին անգամ, համալսարանի ռեկտորը նշանակվել է դրսից և չի ընտրվել ժողովրդավարական գործընթացի միջոցով:
Երկուշաբթի և երեքշաբթի օրերին Թուրքիայում կայացած բողոքի ցույցերի ընթացքում, ոստիկանւթյան հետ բախումների ժամանակ, ձերբակալվել է ավելի քան 250 ցուցարար: Նրանցից 70-ը, որոնք իրենց աջակցությունն էին հայտնում Բոսֆորի համալսարանի ուսանողներին, ձերբակալվել են Անկարայում: