Եվրոպական եռյակն Իրանին առաջարկել է տնտեսական աջակցության դիմաց վերադառնալ ՀԳՀԾ
Եվրոպացի և արևմտյան դիվանագետները նշում են, որ ՀԳՀԾ-ի եվրոպական երեք անդամ երկրներն առաջարկել են «Իրանի հավատարմությունը ՀԳՀԾ-ին» տնտեսական բարելավման դիմաց նախագիծը:
Reuters-ը ըստ եվրոպացի և արևմտյան դիվանագետների խոքերի հաղորտել է, Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան Իրանին առաջարկել են տնտեսական աջակցության դիմաց վերադառնալ միջուկային գործարքին:
Reuters-ը, վկայակոչելով իրազեկ չորս աղբյուրների հայտարարությանը, այսօր հաղորդել է որ Միացյալ Նահանգների, Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները կքննարկեն, թե ինչպես վերակենդանացնել ՀԳՀԾ-ն:
Աղբյուրները, որոնք ցանկացել են մնալ գաղտնի, հանդիպման ճշգրիտ ժամանակը չեն հայտարարել:
Լուրը տարածվեց այն ժամանակ, երբ ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանն ասաց, որ իր կառավարությունը բանակցություններ է վարում Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի հետ` Իրանի հետ միջուկային գործարքի վերաբերյալ ընդհանուր դիրքորոշման հասնելու համար:
Ջո Բայդենի վարչակազմը վերջին օրերին ասել է, որ մտադիր է ԱՄՆ-ին վերադարձնել ՀԳՀԾ միջուկային համաձայնագրին, բայց մինչ այժմ գործնական քայլ չի կատարվել:
Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում
https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio